Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանը հայտնեց, որ անցած գիշեր ադրբեջանական զինուժն ավելի քան մեկ ժամ գնդակոծել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը:

Նրա խոսքերով՝ ադրբեջանական զինուժը մինչ այդ կրակում էր գյուղի պաշտպանական դիրքերի վրա: Նա ասաց. «Ժամը 12-ից 5 պակաս գյուղի վրա առաջին կրակոցը եղավ: Հարվածեցին իմ տանը, տանիքի շիֆերը փշրվելով թափվեց իմ կողքին, ես եւս կարող էի  տուժել»:

Գյուղի գնդակոծությունը տեւել  է մինչեւ գիշերվա ժամը 1-ը: Վնասվել են  տների տանիքներ:  Հ. Ղարաքեշիշյանին հարցրինք, թե ինչ զենքերից է գնդակոծվել գյուղը; Նա ասաց՝ հավանաբար «ԴՇԿ» եւ «ԱԳՍ» զենքերից: Նախկին գյուղապետը հայտնեց, որ  Բարեկամավան գյուղը վաղուց չէր գնդակոծվել, վերջին շրջանում սա առաջին դեպքն էր: 
Աղբյուրն` aravօt.am