Փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները եւ հետընտրական զարգացումները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում, դրան զուգահեռ քաղաքական ուժերն այս օրերին հստակեցումների եւ քննարկումների նոր փուլ են սկսել: Կուսակցությունները պատրաստվում են Երեւանի ավագանու ընտրություններին: Մայիսին կայանալիք ընտրություններին մասնակցելու մասին արդեն իսկ հայտարարել են ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Քաղաքական մյուս ուժերն առայժմ քննարկումների փուլում են: