«Թալիբան» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Մուլավի Հայբաթուլա Ախունզադայի որդին պայթեցրել է իրեն՝ աֆղանական Հելմանդ նահանգում հարձակվելով զինվորականների վրա:

Այս մասին հայտնում է Reuters-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 23-ամյա Աբդ Ար Ռահման Խալիդը, որը հայտնի է նաև Հաֆիզ Խալիդ անունով, մահացել է պայթուցիկով բեռնված ավտոմեքենայի ղեկին. փոխադրամիջոցը մխրճվել է Գերեշ քաղաքում գտնվող աֆղանական ռազմաբազայի մեջ:

Կառավարության պաշտոնյաներից մեկի խոսքով՝ անվտանգության ծառայությունների աշխատակիցները քննում են միջադեպը, սակայն դեռ չեն կարող հաստատել, որ Խալիդը մահացել է: