Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, բախվել են Ford Transit մակնիշի 20 OO 542 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 35 GC 405 համարանիշի ավտոմեքենաները:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը մանկահասակ երեխաներ են եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով 06-ը դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել էլեկտրասյունը և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, իսկ Ford-ն էլ կողաշջրվել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: