Միջազգային բանակցություններում ԱՄՆ-ի վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը հուլիսի 23-ին ուղեւորվել է Իսրայել՝ Երուսաղեմի իրադարձությունների պատճառով առաջացած լարվածության թուլացման նպատակով: Այս մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը:

ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրներից հեռուստաալիքի տեղեկություններով՝ Վաշինգտոնն ակտիվացրել է կոնսուլտացիաներն Իսրայելի, Պաղեստինի եւ Հորդանանի հետ: Ամերիկյան կողմից դրանցում հանգուցային դեր են խաղում Միացյալ Նահանգների նախագահի ավագ խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշները, ինչպես նաեւ Գրինբլաթը եւ Իսրայլեում ԱՄՆ-ի դեսպան Դեւիդ Ֆրիդմանը: CNN-ի տեղեկություններով՝ Քուշները հուլիսի 19-ին հեռախոսազրույց է վարել Իսրայելի վարչապետ Բենիային Նաթանյահուի, իսկ հուլսի 20-ին՝ Պաղեստինի Պետության նախագահ Մահմուդ Աբասի հետ: Երկու դեպքում էլ քննարկման գլխավոր թեման է եղել լարվածության թուլացումը: Հուլիսի 16-ին ավելի վաղ հոդանանցի դեռահասը ներթափանցել է Ամմանում Իսրայելի դեսպանատուն եւ դանակով հարձակվել դեսպանության աշխատակիցներից մեկի վրա: Ինչպես հաղորդել է հորդանայան «Ալ Գադ» թերթը, 17-ամյա տեղացի բնակիչը դանակով հարված է հասցրել իսրայելացու կրծքին, ինչից հետո գնդակահարվել է պահապան զինվորների կողմից:

Հուլիսի 22-ին մի քանի հարյուր մահմեդականներ երեկոյան աղոթք են արել Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի պատերի տակ՝ իններորդ օրը շարունակ հրաժարվելով անցնել դրա շեմքից ներս ի նշան բողոքի անցումների մոտ մետաղադետեկտորների շրջանակներ տեղակայելու դեմ: Իսրայելի իշխանությունների կողմից Հին քաղաքում անվտանգության լրացուցիչ միջոցների սահմանումը հետեւել է հուլիսի 14-ին ոստիկանական պարեկախմբի վրա զինված հարձակմանը: Դրա հետեւանքով զոհվել են երկու իսրայելացիներ, եւս մեկը վիրավորվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: