«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  International Champions Cup մրցաշարում Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հաղթանակից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Պահպանելով հաղթանակների շարքը: Հաղթանակ «Ռեալ»-ի դեմ խաղում: Հաջորդ խաղը «Բարսելոնա»-ի հետ է, Վաշինգտոնում»:

Հիշեցնենք՝ մանչեսթերցիները հաղթել են հետխաղյա 11 մետրանոցներով՝ 2:1 հաշվով: Անգլիական ակումբին հաղթանակ են բերել Մխիթարյանի և Բլինդի դիպուկ հարվածները: