ԼՈւՐԵՐ.com-ը ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից պարզեց, որ «Զվարթնոց» օդանավակայնում  այս գիշեր ուղևոր է հանկարծամահ եղել:

«Գիշերը 01:50 -ին ահազանգ է ստացել, որ կորած իրերի հատվածում գտնվող ժապավենների մոտ մահացած քաղաքացի կա: Ուղևորը պատրաստվում էր QR286 համարի չվերթով Երևանից Դոհա մեկնել: Մահացած քաղաքացին եղել է ազգությամբ հայ, ծնված 1952 թ.-ին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն»:

«Զվարթնոց» օդանավակայանի լրատական վարչությունից մեզ հայտնեցին, որ օդանավակայանի աշխատակիցները նկատելով տղամարդուն, կանչել են շտապ օգնություն. «Մեր աշխատակիցները շտապ դիմել են ավիաբուժի օգնությանը: Մասնագետները ցուցաբերել են առաջին բուժօգնություն, անմիջապես կանչել են շտապ օգնություն, ցավոք, քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել»: