«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է  International Champions Cup ընկերական մրցաշարում «Ռեալ»-ի նկատմամբ հաղթանակը:

«Մեզ համար սա լավ մարզում էր: «Ռեալ»-ի հիմնական կազմի դեմ առաջին խաղակեսը հիանալի ստացվեց: Ընդմիջումից հետո, երբ մադրիդցիների կազմում խաղացին երիտասարդները, մենք կորցրինք մոտիվացիան: Հիասթափվեցինք, որ խաղում էինք մադրիդյան թիմի երկրորդ կազմի դեմ:

Ընդհանուր առմամբ՝ գոհ եմ, եթե Մատայի և Էրերայի վնասվաքները լուրջ չլինեին, ապա կասեի, որ  ամեն ինչ կատարյալ էր»,-մարզչի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի կայքը: