Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը ձերբակալումից ամիսներ անց շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Այս մասին այսօր ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արմեն Սողոյանի պաշտպան Հայկ Ալումյանը. «Արմեն Սողոյանն ինչպես առաջ, այնպես էլ հիմա՝ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Իմ պաշտպանյալին շարունակում են պահել մեկուսարանում: Դեռևս որևէ քայլ նրա գործով չի կատարվել: Դատավարություն դեռ չի սկսվել, որևէ նոր բան այս պահին չեմ կարող ասել»,-նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Սողոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասով;

Նշենք նաև, որ Արմեն Սողոյանը մինչև նախարարությունում աշխատանքի անցնելը 2013-2014 թթ. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն է եղել, իսկ 2014թ.-ից` «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի փոխտնօրենը, այդ նույն ժամանակահատվածում Սողոյանը հիմնադրել է Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը և 2015թ.-ից կենտրոնի գիտական ղեկավարն է:

Աղավնի Սուքիասյան