ԼՈւՐԵՐ.com-ը ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացավ, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական Մանուկ Սիմոնյանն անհետ կորել է: 

Հուլիսի 23-ին Մանուկ Սիմոնյանի հարազատները ահազանգել են ոստիկանություն՝ հայտնելով, որ Սիմոնյանը Արմավիրի մարզի իրենց բնակարանից հուլիսի 22-ին դուրս է եկել և չի վերադարձել:  

Մինչ այս պահը Մանուկ Սիմոնյանի գտնվելու վայրն անհայտ է: Ձեռնարկվել են օպերատիվ միջոցառումներ Սիմոնյանին հայտնաբերելու ուղղությամբ,-հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից:

Նշենք,  որ Մանուկ Սիմոնյանը 52 տարեկան է, ծնվել է Նոր Արմավիր գյուղում: Մինչ խորհրադական աշխատելը

2000-ից մինչև 2015թ. փետրվարի 27-ը եղել է «Պարիտեր-Ինվեստ» ՍՊԸ-ի տնօրենը: