Հուլիսի 26-ին, ժամը 10:22-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ իրար են բախվել «Ford Transit» մակնիշի 34 NA 911 (վարորդ՝ 1978 թ. ծնված Խ. Դ), «Mercedes C180» մակնիշի 35 LV 511 (վարորդ՝ 1958 թ. ծնված Ա. Ն.) և «Opel Astra» մակնիշի 35 AM 801 (վարորդ՝ 1964 թ. ծնված Թ. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով տուժածներից 9-ը տեղափոխվել է Վարդենիս քաղաքի ԲԿ, իսկ 3-ը՝ կայազորային հոսպիտալ: 

Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով Վարդենիսի բժշկական կենտրոն տեղափոխված 9 տուժածների առողջական  վիճակը բավարար է։ Այս մասին հայտնեց Վարդենիսի բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Հովհաննես Հակոբյանը: «Այս պահին միայն կարող եմ ասել, որ բոլոր տուժածների առողջական վիճակը բավարար է: Փառք Աստծո, մահացության դեպքեր չունենք, ծանր հիվանդներ չունենք վթարի արդյունքում»,- ասաց Հակոբյանը: