Բրազիլիայի դատախազությունն արդարացրել է Բրազիլիայի հավաքականի և Կատալոնյան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Նեյմարին, նրա հորը, ով նաև ֆուտբոլիստի գործակալն է, և կատալոնյան թիմի նախկին նախագահ Սանդրո Ռոսելին: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Նեյմարը, իր գործակալն ու Ռոսելը մեղադրվում էին ֆուտբոլիստի՝ 2013թ-ին «Սանտոս»-ից «Բարսելոնա» տեղափոխության ժամանակ փաստաթղթերի կեղծման, կաշառակերության և հարկեր չվճարելու մեջ: 

Նեյմարը կատալոնյան թիմում 2014-2017թ.թ.-ին անցկացրած 186 խաղում հեղինակել է 106 գոլ: