ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է տրանսգենդերներին ծառայել ամերիկյան զինված ուժերում։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։

«Մեր զինված ուժերը պետք է կենտրոնացած լինեն համոզիչ հաղթանակների վրա։ Չի կարելի ստիպել նրանց մեծ փողեր ծախսել տրանսգենդերների բժշկական բուժծառայությունների վրա և համբերել նրանց կողմից եկող ապակայունացմանը»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։

2015 թվականին հաղորդվել էր, որ Պենտագոնը որոշել էր հատուկ աշխատանքային խումբ ձևավորել, որը կստուգեր՝ ինչպես կազդեն տրանսգենդերների նկատմամբ փոփոխությունները ԶՈՒ մարտունակության վրա։