ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 26-ին, ժամը 10:22-ին ահազանգ է ստացել, որ Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին  տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ իրար են բախվել «Ford Transit» մակնիշի 34 NA 911 (վարորդ՝ 1978 թ. ծնված Խ. Դ), «Mercedes Benz 180» մակնիշի 35 LV 511 (վարորդ՝ 1958 թ. ծնված Ա. Ն.) և «Opel Astra յ» մակնիշի 35 AM 801 (վարորդ՝ 1964 թ. ծնված Թ. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով տուժածներից 9-ը տեղափոխվել է Վարդենիս քաղաքի ԲԿ, իսկ 3-ը՝ կայազորային հոսպիտալ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ն.-ն և ուղևորներ՝ 2008 թ. ծնված Վ., 2007 թ. ծնված Ժ. 1984 թ. ծնված Ա. Վ.-ները, 1974 թ. ծնված Ա. Մ.-ն, 1973 թ. ծնված Ֆ., 2005 թ. ծնված Մ. Չ.-ները, 1989 թ. ծնված Ս. Մ.-ն, 2000 թ. ծնված Մ. Մ.-ն, 1953 թ. ծնված Ս., 1975 թ. ծնված Կ. Մ.-ներըը և «Mercedes-Benz 180» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Դ. Խ.-ն հոսպիտալացվել են Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ Մ. Չ.-ն և Ս. Մ.-ն տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել են գազի բալոնների փականները:  

Բոլոր տուժածներն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել բժշկական կենտրոններից: