Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Դմիտրի Սադովնիկովը Թուրքիայի զբոսաշրջային Քեմեր շրջանի հյուրանոցներից մեկում մահացած է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է HaberTurk-ը:

48-ամյա ռուսաստանցին կնոջ և ընկերների հետ հանգստանալիս է եղել միջերկրածովյան հյուրանոցներից մեկում: Նրա կինը հուլիսի 25-ին հայտնաբերել է ամուսնուն լողավազանի մոտ՝ անգիտակից վիճակում, առանց կենդանության նշանների: Դեպքի վայր եկած բժիշկները հայտնել են, որ Դմիտրի Սադովնիկովը մահացած է:

Նրա կինը հայտնել է, որ հանգստի ժամանակ ամուսինը չարաշահել է ոգելից խմիչքների օգտագործումը: