Այսօր՝ հուլիսի 27-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 08:15-ի սահմաններում BMW մակնիշի 15 GC 500 համարանիշի ավտոմեքենայն Կապան քաղաքի օդանավակայանի մոտ դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

2 ուղեւոր՝ մեկ կին եւ մեկ տղամարդ՝ տեղում մահացել են:

Փաստի առթիվ Կապանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ինքնությունը:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածներից տղամարդուն հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս շպրտված, իսկ կնոջը՝ ավտոմեքենայի տակ: 

Ավտոմեքենան հաշվառված է 36-ամյա Դավիթ Սամվելի Ավետիսյանի անվամբ:

Նախնական տեղեկություններով՝ մահացածներն են Կապան քաղաքի բնակիչներ Դավիթ Ավետիսյանը և Արմինե Մուսախանյանը։

Վերջինս աշխատում էր Ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես գործավար։