ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր Կառավարության նիստի ավարտից հետո խոսելով Հայաստան ժամանած Իսրայելի տարածաշրջանային հարցերով նախարարի և իսրայելական պատվիրակության մասին՝  նշեց, որ Հայաստանի և Իսրայելի միջև կան շատ ընդհանություններ և մեր երկիր ժամանած իսրայելի պատվիրակության հետ կնքվել է գործակցության պայմանագիր:

Խոսելով Հայաստան-Իրան, Հայաստան-Իսրայել համագործակցության՝  մասնավորապես, Իրան-Իսրայել հարաբերություններին մասին՝ նախարարը նշեց, որ Իրանի և Իսրայելի փոխհարաբերությունները չեն կարող ազդել մեր երկրի վրա և Հայաստանը տանում է այնպիսի քաղաքականություն, որ մեկուսացված չմնա այլ երկրներից:

Դիտարկմանն այրդյո՞ք երեկ իսրայելցի պատվիարկների հետ քննարկվել է ռազմական համագործակցության որևէ ծրագիր, նախարարը պատասխանեց. «Իսրայելը պատրաստ է ցանկացած երկրի զենք վաճառել և Հայաստանն այստեղ պետք է հաշվի առնի այն գնային առաջարկը, որով կարող ենք զենք գնել: Իսկ այս պահին դեռ նման քննարկում չի եղել: Բացի այդ՝ մենք ռազմական համագործակցություն ունենք ՀԱՊԿ-ի և որոշ չափով՝ ՆԱՏՕ-ի հետ»,-նշեց նախարարը: 

Հիշեցնենք, որ երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն, անդրադառնալով Հայաստան ժամանած իսրայելական պատվիրակությանը, մտահոգություն էր հայտնել, որ Իսրայելը լրտեսներ է ուղարկել Ստեփանակերտ և Երևան՝ լրտեսական առաքելությամբ: