Այսօր՝ հուլիսի 27-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի 29 շենքի բնակարաններից մեկի ուղղությամբ կրակոցներ են արձակել։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ բնակարանը, որի ուղղությամբ կրակոցներ են արձակել, պատկանում է Աբովյանում հայտնի «Պալաչ» մականվամբ Արթուր Հարությունյանին, սակայն նա տևական ժամանակ է՝ նշված բնակարանում չի բնակվում, քանի որ գտնվում է Հայաստանից դուրս։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։