Եվրամիությունը (ԵՄ) Հունաստանին 209 միլիոն եվրոյի շապ օգնություն է հատկացրել միգրանտների ժամանակավոր տեղավորման եւ ապրուստամիջոցի տրամադրման համար: Հուլիսի 27-ին այս մասին հաղորդել է Եվրահանձնաժողովը (ԵՀ): Միգրանտները Թուրքիայի տարածքով ուղեւորվում են Արեւմտյան եւ Հյուսիսային Եվրոպայի երկրներ եւ կանգ են առնում Հունաստանի տարածքում գտնվող ճամբարներում:

«Եվրոպան համերաշխություն է, եւ հենց դա է նշանակում օգնության տրամադրման մասին որոշումը»,- այս առանչությամբ հայտարարել է միգրացիայի, ներքիին գործերի եւ քաղաքացիության եվրակոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:

Այդ միջոցներից 93,5 միլիոն եվրոն նախատեսված է 22 հազար միգրանտների համար կացարանի վարձակալման նպատակով: Եվս 57,6 միլիոն եվրո կհատկացվի նրանց սոցիալական կարիքների ապահովման համար, մնացած միջոցները կհանձնվեն ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք զբաղվում են առաջին անհրաժեշության ապրանքներով փախստականների ապահովմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: