SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ հուլիսի 26-ին Երևանում անհայտ անձաիք գողացել են Porsche Cayenne մակնիշի 35 GX 767 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները:

Ժամը 02:00-ից 04:00-ն ընկած ժամանակահատվածում երկու հոգի, ովքեր դեմքերը փակել են կանացի դիմակներով, գլխներին դնելով կանացի կեղծամներ, մի քանի վայրկյանի ընթացքում Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բակից գողացել են Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները: Այդ ամենը տեսաձայնագրել է ավտոմեքենայի կայանման վայրին մոտ շենքերից մեկում տեղադրված տեսախցիկը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թալանված Porsche Cayenne ավտոմեքենան պատկանում է հեռուստալրագրող «Հայելի» ակումբի հիմնադիր նախագահ Անժելա Թովմասյանին: