ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել պաշտպանական բյուջեի զգալի մեծացմանն ու Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության մեկնարկին։ Հուլիսի 27-ին համապատասխան օրենքին կողմ է քվեարկել 235 պատգամավոր, 192-ը դեմ են արտահայտվել։

Համաձայն փաստաթղթի՝ 2018 ֆինանսական տարում Պենտագոնի բյուջեն կմեծացվի 68.1 մլրդ դոլարով՝ համեմատած 2017 թվականի հետ, և կգերազանցի 658 մլրդ դոլարը։

Միջոցները կուղղվեն հատկապես հակահրթիռային պաշտպանության ուժեղացմանը։ Նման միջոցառումներն ընդունվում են Հյուսիսային Կորեայի հետ հակամարտության ֆոնին, որը, Փխենյանի հաստատմամբ՝ մշակում է միջուկային հրթիռներ, որոնք կարող են հասնել ԱՄՆ տարածք։