Արցախի Մարտունու շրջանում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա: Այս մասին տեղեկացրին Արցախի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից հուլիսի 27-ին ժամը 11:36-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:34-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի «Նովրուզլու» կոչվող տեղանքում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա: Պայթունի հետևանքով տուժածներ չկան:

Ժամը 11:35-ին Մարտունու ՀՓՄ-ի 1 մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր և ավտոմեքենայով վարորդին և նրա երկու ուղևորներին տեղափոխել Մարտունի քաղաք»,-ասված է հաղորդագրության մեջ: