ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի սաներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Պաշտպանության նախարարը կարևորել է նման հանդիպումներն ու հորդորել ազատ ժամանակն օգտագործել լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերելու և շփումների շրջանակն ընդլայնելու համար:

Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է «Ազգ-բանակ» գաղափարախոսության հիմնադրույթները և իր պաշտոնավարման ընթացքում կյանքի կոչվող ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև պատասխանել երիտասարդներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: