Այսօր՝ հուլիսի 29-ին, ժամը 01:32-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթի 1-ին փողոցի 2-րդ փակուղում գտնվող ենթակայանում հոսանքահարված քաղաքացի կա. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական:

Տեղազննման արդյունքում ծուխ չի հայտնաբերվել:

Պարզվել է, որ թիվ 52 բաշխիչ էլ. ենթակայանում հոսանքահարվել է 1950 թ. ծնված Կ. Ն.-ը, ում օգնություն է ցուցաբերվել, այրվածքներ է ստացել 1950 թ. ծնված Ա. Հ.-ը:

Փրկարարները Կ. Ն.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, այնուհետև՝ ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ Կ. Ն.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա. Հ.-ը, ստանալով համապատասխան բժշկական օգնություն, դուրս է գրվել: