Reuters լրատվական գործակալության անցկացրած հարցման ՝ամերիկացիների մեծամասնությունը կարծում է,որ տրասգենդերներին պետք է թույլ տալ ծառայել ամերիկյան բանակում։
Հակառակ կարծիքին է Դոնալդ Թրամփը,ով այս շաբաթ հայտարարել է,որ պատրաստվում է զինված ուժերից հեռացնել տրասգենդեր զինծառայողներին։

 


Այս հարցում համակարծիք չեն նաև Ամերիկայի երկու կուսակցությունները ՝Դեմոկրատականն ու Հանրապետականը,որոնցից առաջինը կողմ է,իսկ երկրորդը ՝դեմ։

 


ԱՄՆ զինված ուժերի Շտաբների ղեկավարների կոմիտեի նախագահ Ջոզեդ Դանֆորդը նշել է,որ բանակը չի պատրաստվում փոխել իր ներկայիս քաղաքականությունը,մինչև պաշտպանության նախարարից հավելյալ հրահանգներ չստանա։