«Shamshyan.com»-ը գրում է. Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողական УАЗ մակնիշի ավտոմեքենայով Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով գլխավոր վարչություն բերվեցին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչներ՝ 47-ամյա Ռուզաննա Մկրտչյանը և նրա որդին՝ նույն գյուղի բնակիչ, 23-ամյա Նորիկ Սիմոնյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ հետո քննչական կոմիտեից նրանք տեղափոխվելու են Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան, որտեղ քննիչը միջնորդություն է անելու, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի նրանց նկատմամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրօրի 104 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի քննությունը փոխանցվել էր ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչության (ՀՔԿ գլխավոր վարչության պետի տեղակալ գեներալ-մայոր Վահագն Հարությունյան) վարույթ: 

Մանրամասները՝ այստեղ.