Ուկրաինական CAVOK Air ավիաընկերության Ан-74 բեռնատար ինքնաթիռը Աֆրիկայի Սան-Տոմա կղզիներ թռչելու ժամանակ կործանվել է: Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի ենթակառուցվածքների փոխնախարար Յուրի Լավրենյուկը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

«Նախնական տվյալներով՝ կործանման պատճառը թռիչքից հետո ինքնաթիռի աջ շարժիչին թռչունների երամի բախումն է»,- հայտնել է նա:

Ինքնաթիռի անձնակազմի անդամները չեն մահացել, սակայն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: