Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում տեղակայված «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հասցված ավիահարվածի արդյունքում ահաբեկչական կազմակերպության առնվազն 8 զինյալ է ոչնչացվել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Տվյալների համաձայն՝ ավիահարվածի թիրախն այդ նահանգում ԻՊ զինյալների գլխավոր թաքստոցն է եղել: Օդուժի գործողությունների արդյունքում ահաբեկիչների դիրքերն ամբողջությամբ ոչնչացվել են: