Այսօր՝ հուլիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության և Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Փամբակ գյուղի տարածքում գնացքի գծերի վրա կնոջ դի կա:

Համապատասխան ծառայությունների աշխատակիցները գծերի վրա հյատնաբերել են դին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ճշտում են մահացածի ինքնությունը:

shamshyan.com-ի տվյալներով՝ կա 2 վարկած. կամ նա ինքնասպանություն է գործել, նկատելով մոտեցող գնացքը՝ իրեն նետել է նրա տակ, կամ դժբախտ պատահար է տեղի ունեցածը:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ. Շուշանյանի հանձնարարականով ստեղծվել է քննչական խումբ: