Այսօր՝ հուլիսի 30-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում:

Ժամը 01:30-ի սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում գտնվող «Վենեսիա» սրճարանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել:

shamshyan.com-ի տվյալներով՝ կրակոցների հեղինակը Վանաձոր քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ, 46-ամյա Վահրամ Ալթունյանն է, ով Վանաձորում ավելի շատ հայտնի է «Սամբիստ Վահրամ» մականվամբ:

Ոստիկանների կողմից «Սամբիստ Վահրամի» ձեռքից խլված AKM տիպի ինքնաձիգը առգրավվել է, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքնություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, մատնադրոշմային:

Քննիչի որոշմամբ Վ. Ալթունյանը ձերբակալվել է: