ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 31-ին՝ ժամը 16։40-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքում տրակտորն արգելափակվել է ճահճի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Նալբանդյան փողոցի մոտակայքով անցնող Գավառագետի հարակից ափամերձ ճահճից արգելափակումից դուրս են բերել «Բելառուս» մակնիշի SL 6663 պետհամարանիշով տրակտորը: