Մոսկվայի «Արարատ»-ի նախկին մարզիչ Սերգեյ Բուլատովն անդրադարձել է ակումբից հեռանալու պատճառներին:

«Ցավում եմ, որ ստիպված եմ ավարտել աշխատանքս այնպիսի ամբիցիոզ ակումբում, ինչպիսին «Արարատ»-ն է: Հայտնվեցին անհաղթահարելի հանգամանքներ, ինչի պատճառով ես օգոստոսի 1-ից չեմ կարող լիովին տրվել աշխատանքիս:

Դրա համար էլ ակումբի ղեկավարությանը խնդրեցի բաց թողնել ինձ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ղեկավարությանը նրա համար, որ ընդառաջեցին ինձ:

«Արարատ»-ին մաղթում եմ մարզական առաջադրանքների լուծում: Այսպիսի կազմով թիմն ունակ է հաջողությունների հասնել: Ինձ համար հաճելի էր այս ֆուտբոլային ընտանիքի մասը լինել»,- մարզչի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արարատ»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Արկադի Իմերկովը: