«Ստալ»-ի ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյաններն ընդգրկվել են Ուկրաինայի առաջնության 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Այս մասին տեղեկացնում է profootball.ua-ն:

Կայքը գրում է.

«Հիանալ խաղ՝ հայ եղբայրների կողմից: Չնայած Դոնեցկի «Շախտյոր»-ից կրած պարտությանը՝ «Ստալ»-ը փայլում էր իր աշխատասիրությամբ և հաղթելու ցանկությամբ: Եղիշե Մելիքյանի թիմը հիանալի էր դուրս գալիս հակագրոհների, որոնց շարժիչը Մալաքյան եղբայրներն էին: Բացի այդ, Գոռը գոլային փոխանցում կատարեց, իսկ Էդգարը լավագույն ֆուտբոլիստն էր թիմի կազմում»:

«Ստալ»-«Շախտյոր» հանդիպումն ավարտվել էր 1:2 հաշվով: