Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սիվերեք շրջանի բնակիչը հարձակվել է Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանի վրա: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը; «Իսլամում կռապաշտություն գոյություն չունի, արդյոք նա, ով պաշտպանում է արձանը, կարո՞ղ է համարվել մարգարեի ժառանգը»,- բարձրաձայն հարցրել է տղամարդը և մանգաղով սկսել հարվածել արձանին: Մեհմեթ Մալբորան ոստիկանության կողմից բերման է ենթարկվել և մեղադրվում է Աթաթյուրքի դեմ կատարած հանցագործություն կատարելու մեջ: