Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ Վարդան Գերավետյանին եւ Տիգրան Մանուկյանին հորդորել են դադարեցնել հացադուլը.

Հորդորում ենք դադարեցնել հացադուլը

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ Վարդան Գերավետյանին և Տիգրան Մանուկյանին հորդորում ենք դադարեցնել հացադուլը։ 

Թրքաբարո ռեժիմը զուրկ է մարդկային հատկանիշներից և իրավունք չի ճանաչում։

Այս հանգամանքը ակնհայտ է ոչ միայն ձեզ, այլև ամբողջ ժողովրդին։

Ուստի հացադուլի իրական հասցեատերը ժողովուրդն է, իսկ նպատակը՝ պրոբլեմի և ձեր դիրքորոշման մասին նրան իրազեկելը։

Այդ նպատակին դուք հասել եք։

Հացադուլը շարունակելը այսուհետ միայն ձեր առողջությանը կվնասի։

Այդ պատճառով կրկին հորդորում ենք դադարեցնել հացադուլը և ուժ հավաքել պայքարը շարունակելու համար։

Ժիրայր Սեֆիլյան

Վարուժան Ավետիսյան

Հուլիսի 1, 2017թ․Արմավիր ՔԿՀ