GTA ավազակախմբի հինգ մասնակիցներ զինաթափել են պահակախմբին եւ կրակ բացել Մոսկվայի մարզային դատարանում: Հինգ ավազակներից երեքը ոչնչացված են, երկուսը՝ զինաթափված ու կալանավորված: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է իրավապահ մարմինների մի աղբյուր:

«Հինգ կրակողներից երեքը ոչնչացված են, երկուսը՝ զինաթափված ու կալանավորված»,-ասել Է նա: Ինչպես հայտնել Է գործակալության զրուցակիցը, մեղադրյալները փորձել են պատանդներ վերցնել:

Ինչպես հայտնել Է փաստաբան Սոֆյա Ռուբասկայան, որը միջադեպի պահին գտնվում Էր շենքում, հրաձգության հետեւանքով վիրավորվել են մի կին պրիստավ եւ պահակախմբի մի աշխատակից: «Մենք գտնվում Էինք այլ շենքում, երբ կրակոցներ լսեցինք: Ընդհանուր առմամբ կատարվել Է ավելի քան քսան կրակոց, մեզ սկսեցին տարհանել: Ես տեսա մի կին պրիստավի, որը վիրավորված Էր, նրա դեմքն արյան մեջ Էր: Նաեւ հետո ասացին, որ վիրավորվել Է պահակախմբի մի աշխատակից»,-ասել Է նա:

Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում հայտնել են, որ Մոսկվայի մարզային դատարանի շենքից հոսպիտալացվել Է երկու մարդ: «Մոսկվայի մարզային դատարանի շենքից հիվանդանոց են տեղափոխվել երկու տուժածներ՝ 45-ամյա մի տղամարդ եւ 40-ամյա մի կին»,-ասել Է մամուլի ծառայության աշխատակիցը: Ընդսմին նա ընդգծել Է, որ տուժածները հրազենային վերքեր չունեն: «Տուժածները միջին աստիճանի ծանրության վիճակում են»,-ճշտել Է գործակալության զրուցակիցը:
Մինչդեռ իրավապահ մարմինների աղբյուրը հայտարարել Է, որ արտակարգ պատահարի հետեւանքով տուժել Է երեք մարդ:

Հրաձգության հետեւանքով տուժածների թվաքանակը հասել Է երեքի, նրանցից երկուսը հոսպիտալացված են»,-ասել Է աղբյուրը:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է ՆԳ նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Տատյանա Պետրովան, վերքեր են ստացել Ռոսգվարդիայի մի աշխատակից եւ երկու ոստիկան: 
Ներկայում Մոսկվայի մարզային դատարանի աշխատանքը վերականվնված Է, ինչի մասին հայտնել Է դատարանի մամուլի քարտուղար Նատալյա Օսիպովան: Նրա խոսքով՝ միջադեպի ընթացքում հիմնարկության աշխատակիցների ոչ ոք չի տուժել: