Սլովենիայի պետական վիճակագրական բյուրոն հուլիսի 31-ին տվյալներ է հրապարակել անցյալ տարվա համեմատությամբ երկրում ավելի քան 15 տոկոսով զբոսաշրջիկների հոսքի ավելացման մասին: Ինչպես AP գործակալությանը պարզաբանել են գերատեսչությունում, դա ուղղակիորեն կապված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության հետ, որի տիկինը՝ Մելանյա Թրամփը, ծնվել է Սլովենիայում:

Ըստ գերատեսչության տվյալների, այս տարվա հունվարից 2 միլիոնից փոքր-ինչ ավելի բնակչություն ունեցող այս երկիր է ժամանել արդեն 1,939 մլն զբոսաշրջիկ: Ինչպես գործակալությանը պարզաբանել է վիճակագրական բյուրոյի փոխտնօրեն Կարմեն Խրենը, այս տարվա հունվարի 20-ին Թրամփի պաշտոնակալության պահից ի վեր հատկապես ավելացել է երկիր ժամանող ամերիկացիների թիվը: Նովո-Մեստո կամ Սեւնիցա քաղաքների, որտեղ ծնվել եւ մանկությունն է անցկացրել ԱՄՆ-ի առաջին տիկինը, հյուրերի թվի որեւիցե նկատելի ավելացում չի նշվում: Սակայն «Մելանյա Թրամփի հետքերով» տուրիստական շրջագայություններն ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն են վայելում, այդ թվում՝ հենց սլովենացիների շրջանում, նշում է AP-ն:

Հուլիսին Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորի վարչակազմը հայտնել է, որ Թրամփն իր տիկնոջ՝ Մելանյայի հայրենիք կայցելի Սլովենիայի ղեկավարի հրավերով: Ավելի վաղ հայտնի է դարձել այն մասին, որ Բոսնիա եւ Հերցեգովինայի Բանյա-Լուկա քաղաքում կհայտնվի ԱՄՆ-ի առաջին տիկնոջ արձանը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: