Երեկ Վայոց Ձորի մարզում, ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Կեչուտ ավտոճանապարհի խաչմերուկի հարևանությամբ գտնվող «Զիրակ» հանդամասում Lexus մակնիշի ավտոմեքենա կա։

Ըստ shamshyan.com-ի, Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Lexus RX 330 մակնիշի 31 PP 333 համարանիշի ավտոմեքենան՝ ամբողջովին թալանված վիճակում, որը պատկանում էր քաղաքացի Գեղամ Պետրոսյանին: 

Aravot.am-ի տեղեկություններով, Գեղամ Պետրոսյանը (լուսանկարում) ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկանն է, որը հանգստանալիս է եղել Ջերմուկի «Օլիմպիա» հյուրանոցում:

Նախնական տվյալներով, մեքենան առեւանգել են հենց հյուրանոցի բակից:

Պարզվում է, որ բացի մեքենայի թալանից, հանցագործը գողացել է նաեւ դեկանի ոսկե զարդերը հենց հյուրանոցի այն սենյակից, որտեղ գողության պահին դեկանն ու կինը քնած են եղել: