ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները, նշելով, որ առավելագույն բարձր ջերմաստիճան կգրանցվի օգոստոսի 6-7-ը.
«Մինչև օգոստոսի 7-ը գտնվելու ենք այդ ջերմային ցիկլոնի ազդեցության գոտում:

 

Վաղվանից օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ և եթե Արարատյան դաշտում մինչ այս ջերմաստիճանը չի գերազանցել 38 աստիճանը, ապա վաղվանից օրը մեկ աստիճանով կբարձրանա, ջերմաստիճանի բարձրացման պիկերը կլինեն օգոստոսի 6-ին և 7-ին»,-ասաց նա:


Գագիկ Սուրենյանը խորհուրդ է տալիս ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։