Շամիրամ գյուղի սգո սրահում հնչած կրակոցներից վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Ինչպես Առողջապահության նախարարությունից, 5 տուժածներից 2-ը բուժումը շարունակում են Աշտարակի բժշկական կենտրոնում, 3-ը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Բոլորի առողջական վիճակը գնահատվում է կայուն, առկա է դրական շարժընթաց, կյանքերին սպառնացող վտանգ չկա:

Սգո սրահում կրակոցների հետեւանքով 4 մարդ է զոհվել, 7-ը վիրավորվել են: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներով Շամիրամ գյուղում կատարված հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը պարզվել է: