ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում նշանակվել է Հարրի Կոնստանտին Օրբելյանը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 27-ի որոշումը:

Այդ մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենԱնդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել էր պաշտոնից։ Մեկ այլ հրամանով Անդրանիկ Արզումանյանը նշանակվել էրմշակույթի նախարարի խորհրդական:
 
Նախարար Ամիրյանի հրամանով՝ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել էր Թատրոնի գեղարվեստականղեկավար Կոնստանտին Օրբելյանը: