Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1996 թվականին ծնված Վարդան Ա.-ն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարկայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 21-ամյա երիտասարդը հուլիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ Ք.Օ.  34-268 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` պատժի կրումից խուսափելու համար:

Խափանման միջոցը` կալանք:

Վարդան Ա.-ն գտնվում է Թումանյանի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: