Բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը պաշտոնապես լքեց «Բարսելոնա»-ն և ստացավ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ: Այս մասին հայատարարել է կատալոնյան թիմի մամուլի ծառայությունը:

Բրազիլացու համար կատալոնյան թիմին է փոխանցվել 222 մլն եվրո, ինչը ռեկորդային է համաշխարհային ֆուտբոլի պատմության համար: Այսպիսով, բրազիլացուն այլևս ոչինչ չի խանգարում տեղափոխվել ՊՍԺ:

Նախորդ ռեկորդը Պոլ Պոգբայինն էր, ում համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Յուվենտուս»-ին վճարել էր 105 մլն եվրո: