Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 35/2 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում օգոստոսի 4-ին հրդեհ է բռնկվել:

 


Ւնչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել թիվ 33/2 շենքի Յ. Ա.-ին պատկանող բնակարանում:

 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:25-ին, մարվել՝ 06:18-ին: Այրվել է հյուրասենյակը (25 քմ) և ննջասենյակը (15 քմ) ամբողջությամբ՝ գույքով: Բնակիչ Յ. Ա.-ն գլխի շրջանում այրվածքներ է ստացել. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից: