Սիրիայում քուրդ զինյալների կողմից գերեվարված ԴԱԻՇ ահաբեկիչը պատմել է, թե ինչպես են ահաբեկչական խմբավորման ճամբարներում նախապատրաստում մահապարտ ահաբեկիչների, ովքեր պետք է նորանոր ահաբեկչություններ իրականացնեն Եվրոպայում:

Ուսումնավարժանք անցնողների թվում քիչ չեն հենց եվրոպացիները, գրում է The Times-ը: Ու թեև ԴԱԻՇ-ի շարքերը համալրել առաջարկում են գրեթե բոլոր եկվորներին, այնուամենայինիվ, 7-ամսյա կուրսերը ավարտին հասցնել կարողանում են եզակիները:

«Եթե ասենք 20 մարդ է սկսել մարզումները, նրանցից հազիվ 5-ն է պարտաստի ահաբեկիչ դառնում»,- ասել է գերի ահաբեկիչը:

Մարզման այդ 7 ամիսների ընթացքում ապագա ահաբեկիչներին սովորենում են հավաքել ռումբեր և ենթարկում են «գաղափարական վերամշակման»: Կուրսերի ավարտից հետո նորաթուխ դաիշականներին ուղարկում են իրենց հայրենի երկրները:

Ըստ աղբյուրի՝ 2 տարում այդ կուրսերը բարեհաջող կերպով ավարտել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի և Բրիտանիայի մոտ 150 քաղաքացիներ: