«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոեզե Մոուրինյուն հույս է հայտնել, որ դոպինգ-սպաները չեն խոչընդոտի Սուպերգավաթի հաղթողին՝ տոնել հաղթանակը:

Ավելի վաղ՝ մանչեսթերյան թիմի ֆուտբոլիստ Ֆիլ Ջոնսը որակազրկվել էր երկու խաղով՝ Եվրոպայի լիգայի եզրափակչում «Այաքս»-ի դեմ խաղից հետո տեղի ունեցած դոպինգ-ստուգման ժամանակ դոպինգ-սպային վիրավորելու համար:

«Կփորձենք հաղթել: Բայց Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի հաղթողների միջև տարբերությունն ակնհայտ է:

Ֆուտբոլիստն այնքան էլ մեծ շանսեր չունի Սուպերգավաթը հաղթելու, եթե նա «Ռեալ»-ից կամ «Բարսելոնա»-ից չէ, որոնք իսկապես նվաճում են եվրոպական տիտղոսներ:

Հուսով եմ՝ որ թիմն էլ որ հաղթի՝ դոպինգ-սպաները թույլ կտան տոնել հաղթանակ և վայելել պահը»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է The Mirror-ը: