ԳՆ ենթակայությամբ գործող Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի բարեկամ լինելու հանգամանքը չի կաշկանդում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին: Այդ մասին հայտարարեց նախարարը՝ «Ազատություն» ռկ-ի եթերում պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին:

«Ընդհանրապես չի կաշկանդում: ՍԱՊԾ-ն նախարարության ներք գործող կառույց է, բայց ենթարկվում է կառավարության ղեկավարին: Մենք իրար հետ նորմալ աշխատում ենք և ունենք ծրագրեր»,-ասաց նախարարը: