Չինաստանի Սիչուանի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո անցած 20 ժամվա ընթացքում հազարից ավելի հետցնցումներ են գրանցվել, ինչի մասին հայտնել է ՉԺՀ-ի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Նշվում է, որ հետցնցումների մագնիտուդը տատանվում է. դրանցից ամենաուժեղի մագնիտուդը կազմել է 4,8:

Երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին տեղական ժամանակով ժամը 21:19-ին (Երեւանի ժամանակով ժամը 17:19-ին) Սիչուանի նահանգի Նգավա-Տիբեթա-Ցյանի ինքնավար շրջանի Ցզյուչժայգոու գավառում: Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7: Ըստ վերջին տվյալների, դրա զոհ է դարձել 19 մարդ, եւս 247-ը տուժել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: