Օգոստոսի 5-ին Իջեւան քաղաքի Արցախյան փողոցում գտնվող տներից մեկում վիճաբանության ժամանակ 31-ամյա Աշոտ Ջուլհակյանը սեղանին դրած դանակով հարվածներ է հասցրել իր եղբոր՝ 29-ամյա Ազատ Ջուլհակյանի պարանոցին, ձեռքին, թիկունքին:

Ազատ Ջուլհակյանը ոստիկաններին հայտնել է, որ Աշոտը ցանկացել է իրեն խեղդել, սակայն իր հայրական տանը գտնվող իր կինն օգնել է ազատվել Աշոտից:

Իջեւանից տեղեկացանք, որ Ազատն ամուսնացած է, ունի 3 երեխա, Աշոտն ամուսնացած չէ:

Երկուսն էլ աշխատում են Իջեւանի կոմունալ ծառայությունում, որը զբաղվում է քաղաքի աղբահանությամբ: Աշոտը Ազատին խանդել է մի աղջկա կապակցությամբ, որին ինքն էլ է սիրում:

Ազատ Ջուլհակյանը դեպքի կապակցությամբ ոստիկանություն է դիմել օգոստոսի 8-ին:

Իրավապահներից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերը այսօր կփոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

Ոստիկանները հայտնաբերել են դեպքից հետո փախուստի դիմած Աշոտ Ջուլհակյանին:

Ազատ Ջուլհակյանի ստացած վնասվածքները ծանր չեն, նա  հիվանդանոցում չի գտնվում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am: