Միլանում առևանգել են 20-ամյա բրիտանացի ֆոտոմոդելին ու փորձել վաճառել համացանցային աճուրդով։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով իտալական ոստիկանությանը։

Աղջիկը, ում անունը չի հաղորդում, Միլան էր եկել հուլիսին՝ մասնակցելու ֆոտոնկարահանումների։ Ուղևորությունը կազմակերպել էր զոհի գործակալը։

Բնակարանում, որտեղ նա ժամանել էր Իտալիա հասնելուն պես, նրա վրա հարձակվել են երկու տղամարդիկ։

Հանցագործները նրան կետամին թմրամիջոց են ներարկել և փակել մեծ ճամպրուկի մեջ, որը տեղավորել են մարդատար մեքենայի բեռնախցիկում։

Ժամեր անց նրան տեղափոխել են Թուրինից հյուսիս-արևմուտք գտնվող տուն։ Աղջկան ազատել են 6 օր անց։Տուժածի խոսքով՝ չարագործն իրեն ազատել է, քանի որ ինքը փոքր երեխա ունի, իսկ մայրերին ազատությունից զրկելը հակասում է խմբի սկզբունքներին։